AM
13 October 2021 - 15:11 AMT

Ակբա բանկ. Հեռախոսահամարի միջոցով ստացեք և միջազգային փոխանցումներ արեք

Ակբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման նոր ծառայություն:

Դրա շնորհիվ այսուհետ հնարավոր է 24/7 ռեժիմով հեռախոսահամարի միջոցով արտերկիր գումար փոխանցել և ստանալ։ Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ acba digital և Ակբա բանկի կողմից թողարկված Visa կամ Mastercard:

Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Փոխանցել» բաժնից ընտրել «Քարտից քարտ» տարբերակը, ապա՝ սեղմել «Visa Փոխանցումներ» կոճակը, ընտրել «Հեռախոսահամարով» տարբերակը, մուտքագրել փոխանցումը ստացողի հեռախոսահամարն ու հաստատել փոխանցումը:

Առաջարկվող ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

Նոր ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ կատարելու և ստանալու համար հասանելի երկրները ներկայացված են ցանկում:

Բանկի կողմից առաջարկվող դրամական փոխանցումների մյուս ծառայություններն են՝

– Հեռախոսահամարով փոխանցումներ Սբերբանկից

Փոխանցումներ առանց հաշվի բացման

Փոխանցումներ բանկային հաշվով

– Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և acba digital հարթակի միջոցով

Արագ փոխանցումների համակարգեր՝

Unistream

Moneygram

Ria Money Transfer

Xpress Money

Converse Transfer

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: