Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանք ներկայացվել հոկտեմբերի 19-ին ձերբակալված շիա քարոզիչ Սարդար Բաբաևին։ Որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամսով կալանավորումը, գրում է Haqqin.az-ը։
Բաբաևի հետ միասին ձերբակալվել է ևս 4 շիա քարոզիչ, սակայն, նրանց մասին տեղեկություններ դեռևս չկան։
Բոլոր ձերբակալվածները ուսում են ստացել Իրանում և համարվում են իրանամետ կրոնական գործիչներ։
Սարդար Բաբաևը «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» միավորման անդամ է։
Ավելի վաղ Բաքվում փակվել է շիա հոգևորականների կրոնական կենտրոնը համարվող Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը։