Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը և Ադրբեջանի անվտանգության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել դեսպանատան տարածքում։ Այդ մասին ավսում է դեսպանատան Twitter-ի միկրոբլոգում։
«Դեսպանատունը և Ադրբեջանի անվտանգության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնք ուղղված են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ադրբեջանի անվտանգության ուժերին նրանց անփոփոխ հավատարմության և վճռականության համար»,-ասվում է գրառման մեջ։