AM
5 July 2002 - 15:03 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՆՈՐԻՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԱԽՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Էթիբար Մամեդովը կրկին հայտարարել է ԵԱՀԿ-Ի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ, ընտրական օրենսգրքի նախապատրաստման եւ երկրում ընտրությունների կազմակերպման հարցում, կնքված «դավադրության» մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԱՄՆ Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի ներկայացուցիչ Թոմաս Բարրիի հետ հանդիպման ժամանակ Մամեդովը խոսել է ընտրական օրենսգրքի նախագծի փորձաքննության վերաբերյալ ԵԱՀԿ Բաքվի եւ Վարշավայի գրասենյակների հակասական հայտարարությունների մասին եւ մատնանշել է, որ նման անճշտությունները խարխլում են Ադրբեջանի բնակչության վստահությունը միջազգային կազմակերպությունների հանդեպ եւ լուրջ հարված են հասցնում ժողովրդավարական գործընթացին: Մամեդովը ասել է նաեւ, որ Սահմանադրության ուղղումների նախապատրաստումը անցկացվել է գաղտնիության պայմանաներում եւ դրանց քննարկման համար շատ քիչ ժամանակ է մնում: Իր հերթին, Թոմաս Բարրին անհանգստություն է հայտնել Ադրբեջանի քաղաքական ուժերի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարման եւ ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված գործընթացից հեռացնելու կապակցությամբ: