«Մոտ ապագայում մենք նախատեսում ենք ուսումնասիրել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության խնդրի տեխնիկատնտեսական կողմը», – Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծում կան հնարավոր մասնակից կողմերի քննարկման բազմաթիվ տարբերակներ:
Ինչպես ասել է Սարգսյանը, գոյություն ունեն նաեւ այդ նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, որոնք սակայն քննարկվում են Ասիական բանկի հետ: «Եթե բանակցությունները բարեհաջող ընթացք ունենան, ապա այդ հարցը նույնպես կլուծվի այս տարվա ընթացքում», – ասել է նա:
Մամլո ասուլիսի ընթացքում նախարարն ավելացրել է, որ բանակցություններ են տարվում նաեւ իրանական եւ ռուսական կողմերի, ինչպես նաեւ այդ նախածգում շահագրգռված եւ վերջինիս իրագործմանը նպաստելու մտադրություն ունեցող բոլոր կողմերի հետ: