AM
28 March 2009 - 13:55 AMT

Հայաստանում ճանապարհները կլուսավորվեն

«Հայաստանում բնակավայրերի փողոցների լուսավորության հարցն այն խնդիրներից է, որոնց լուծմանը ձգտում ենք մենք բոլորս», – լրագրողներին ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, դա շատ ծախսատար նախագիծ է, եւ Հայաստանն առայժմ նման ծրագրի կազմակերպման հնարավորություններ չունի:

Ինչպես հաղորդել է նախարարը, այդ առումով «ամենալուսավոր» երկիրը Բելգիան է, որտեղ լուսավորված են բոլոր փողոցները: Սակայն, Սարգսյանի խոսքերով, միջոցներ կձեռնարկվեն Հայաստանում լուսավորության հետ կապված խնդրի լուծման համար: Այդ առումով կան մի շարք շատ հետաքրքիր առաջարկություններ: «Ինչպես օրինակ` նվազագույն ծախսերով կազմակերպել ճանապարհների լուսավորումը` օգտագործելով ճանապարհների երկայնությամբ գտնվող օբյեկտների լուսավորությունը», – ասել է նա: –Շ–