AM
5 July 2002 - 13:46 AMT

ՊԵՆՏԱԳՈՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայաստանի զինված ուժերի խաղաղարար ստորաբաժանումների զարգացման հեռանկարներն են քննարկել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը եւ Պենտագոնի տնօրենի տեղակալ, գլխավոր մենեջեր գեներալ-մայոր Լարի Սմիթը: Կողմերը քննարկել են նաեւ բուժսպասարկման, կառավարման համակարգերի ուսումնական ծրագրերին, հայկական խաղաղարար գումարտակի սպառազինության մոդեռնիզացիային վերաբերող հարցեր: Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: