ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը մեկնարկել է։
Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը իր ելույթում Ղազախստանում ընթացող իրադարձությունները բեկումնային է անվանել ՀԱՊԿ համար։
Նա հայտարարել է, որ «ահաբեկիչների գլխավոր նպատակը սահմանադրական կարգի տապալումն էր, պետական հեղաշրջման փորձը» և նրանց հիմնական թիրախն էր Ալմաթին։
Ղազախստանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ նիստի անցկացման կազմակերպիչը Հայաստանն է։