Համագործակցությունը Միջազգային արժութային հիմնադրամի եւ Հայաստանի միջեւ հաջողությամբ կշարունակվի նաեւ ապագայում: Այդ մասին հայտարարել է ՄԱՀ-ի առաքելության նորանշանակ ղեկավար Էնրիկե Ջիլբարթը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում` ընդգծելով, որ «ՄԱՀ-ը իր խորհուրդներով կօգնի Հայաստանին հաղթահարել անցումային փուլի դժվարությունները»: Է.Ջիլբարթը հայտնել է ՄԱՀ-ի դիտարկումները մակրոտնտեսական ցուցանիշների եւ հանրապետության տնտեսական զարգացման ընթացիկ միտումների մասին, ինչի վերաբերյալ ՀՀ նախագահը տվել է որոշակի բացատրություններ: Էնրիկե Ջիլբարթը Ռ.Քոչարյանին է ներկայացրել Հայաստանում ՄԱՀ-ի նոր ներկայացուցիչ Ջեյմս Մաքքյուին, որը կփոխարինի այդ պաշտոնում Կարպիս Իրադյանին: