AM
12 January 2022 - 08:57 AMT

Գինցբուրգ․ «Սպուտնիկ V»-ն «օմիկրոնի» համար մոդիֆիկացիայի կարիք չունի

ՌԴ Գամալեայի անվան գիտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, ի տարբերություն Pfizer/Biontech և Moderna ընկերությունների մՌՆԹ պատվաստանյութերի, «օմիկրոն» շտամի համար մոդիֆիկացիայի կարիք չունի։

«Հորդորը մնում է նույնը՝ պատվաստվել «Սպուտնիկ V»-ով և 6 ամսից վերապատվաստվել «Սպուտնիկ լայթով»,-ասել է նա, գրում է Interfax-ը։

Գինցբուրգը հավելել է, որ արտասահմանյան ընկերությունները հայտնել են «օմիկրոնին» հարմարեցված պատվաստանյութ մշակելու մասին, քանի որ նրանց պատվաստանյութերը «ի տարբերություն «Սպուտնիկ V»-ի չեն աշխատում»։ Նա ասել է, որ դա են հաստատում Գամալեայի կենտրոնի և Իտալիայի Լաձարո Սալանցանիի անվան Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի համատեղ հետազոտությունները։

Հայաստանում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք, որոնք բերովի են։