AM
30 March 2009 - 08:05 AMT

Համաշխարհային ճգնաժամի պայմաններում ակտուալ են դառնում լիզինգային գործողությունները

«Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ համատեղ ստեղծած լիզինգային ընկերությունը շատ լավ աշխատում է եւ լավ արդյունքներ ունի»,-լրագրողներին է հայտնել «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ բանկի» գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նրա խոսքերով, ճգնաժամի պայմաններում, որպես կանոն, լիզինգային ընկերություններն ավելի են ակտիվանում, նույնը նկատվում է նաեւ «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ բանկում»:

Ստեփան Գիշյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին քառորդում լիզինգային թղթապանակը կազմել է շուրջ 15-16 մլն դոլար: Ինչպես ասել է գլխավոր տնօրենը, որոշակի աճ է գրանցվել անցյալ տարվա համեմատ: Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի, չնայած նրան, որ տնտեսական ճգնաժամն ազդում է նաեւ աճի տեմպերի զսպման վրա:

Ինչպես հաղորդել է Գիշյանը, ընթացիկ տարվա առաջին քառորդում «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ բանկը» ստացել է ակնկալվող շահույթը միայն բանկի օպերատիվ գործունեության շնորհիվ: «Կստանա արդյոք բանկը նման շահույթ տարվա վերջում, դեռեւս չեմ կարող ասել, որ բանկի գործունեությունը շահութաբեր կլինի եւ մենք կփոձենք իրագործել մեր ծրագրերը` դա միանշանակ է»,-ասել է գլխավոր տնօրենը: