Փետրվարի 3-ին Երևանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով։
Դրան մասնակցելու է մոտ 20 ավստրիական ընկերություն, որոնք փնտրում են գործընկերներ արդյունաբերության, փայտի, գարեջրագործության, գյուղատնտեսության, հիդրոէլեկտրակայանների, բանկային համակարգի, կրթության, անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Կառույցը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 19-ն է։