AM
3 July 2003 - 15:20 AMT

ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ՆՍՏԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ, «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԿՈՂՄ ԿԱՆԳՆԻ»

Պաշտոնական Բաքուն կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի հետ, «եթե Հայաստանը մի կողմ կանգնի եւ միջամտի բանակցային գործընթացին»: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը`մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանի վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ «բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմերից մեկի, ներգրավման դեպքում կհաջողվի հակամարտությունը շատ արագ կարգավորել»: Ինչպես գրում է թերթը, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաի կողմից առաջին անգամ է հնչում նման հայտարարություն: Արդյո՞ք դա նախարարի չնախատեսված «ինքնագործունեություն» է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական Բաքվի գերակայությունների փոփոխություն, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, եթե, իհարկե, երկրում իշխանափոխություն չլինի, նշում է «Զեռկալոն»: