Ակբա բանկն ամփոփում է 2021 թվականը։ Նախորդ տարի բանկը Հայաստանում իրականացրել է 500,000 բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7․5 միլիարդ դրամ ծավալով։ Այս բաժնետոմսերը շուտով կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ յուրաքանչյուր անձի կամ ընկերության հնարավորություն ընձեռելով գնել և վաճառել բանկի բաժնետոմսերը։
«Բաժնետոմսերի թողարկման գործընթացը դեռ չենք ավարտել: Իհարկե, թողարկել և տեղաբաշխել ենք, բայց մեզ դեռևս սպասվում է եզրափակիչ միջոցառումը՝ բաժնետոմսերի ցուցակումը: Ցուցակման պրոցեսը նոր գործընթաց է, նոր կուլտուրա է հանրապետությունում: Երբ բորսայում կմեկնարկի գործընթացը, բոլոր այն գործընկերները, ովքեր հետաքրքրված կլինեն գնել կամ վաճառել բանկի արժեթղթերը, հնարավորություն կունենան անել դա: Կարճ ժամանակում հնարավորություն կտանք մեր բոլոր բաժնետերերին ու պոտենցիալ բաժնետերերին գործարքները կատարել նաև առցանց՝ կենդանի ժամանակում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
2021 թվականին բանկը աճ է գրանցել ֆինանսական բոլոր հիմնական ցուցանիշներով.
• Բանկի կապիտալն աճել է 26.3%-ով՝ հասնելով մոտ 89 միլիարդ դրամի,
• Բանկի ակտիվները կազմել են 548 միլիարդ դրամ՝ աճելով մոտ 10.6%-ով,
• Բանկի կողմից մոտ 370 միլիարդ դրամ ծավալի վարկ տեղաբաշխվել է տնտեսության իրական հատվածում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14․2%-ով,
• Բանկում ներդրված ավանդների ծավալն աճել է 9.0%-ով՝ հասնելով մոտ 300 միլիարդ դրամի,
• Կապիտալի շահութաբերության ցուցանիշը 13.5% է,
• Մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը 16,189 դրամ է, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը` 1848 դրամ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: