AM
5 February 2022 - 10:06 AMT

Ադրբեջանում վարժանքներ են տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

Ադրբեջանում, ըստ 2022 թվականի մարտական պատրաստվածության պլանի, վարժանքներ են անցկացվում տանկային և մեքենայացված ստորաբաժանումների մասնակցությամբ։

Ստորաբաժանումները տագնապի ազդանշանով զբաղեցրել են ծավալման շրջանները, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը ՊՆ-ին հղումով։

Հաղորդվում է, որ մարտական պատրաստության պլանի համաձայն՝ սկսվել են տանկային վարժանքներ։

Նշվում է, որ հիմնական շեշտը դրվում է դժվարամատչելի վայրերում զրահատեխնիկայի կառավարման հմտությունների կատարելագործման և մարտական պայմաններում կիրառության վրա, այդ թվում՝ տարբեր զորաշարժերի ժամանակ։