AM
31 March 2009 - 11:31 AMT

Ապրիլի 2-ին Երեւանում տեղի կունենա հայ-շվեդական գործարար համաժողով

Ապրիլի 2-ին Երեւանում տեղի կունենա հայ-շվեդական գործարար համաժողով: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Շվեդիայի առեւտրի փոխնախարարը, ՀՀ փոխարտգործնախարարը, ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարարը:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն այնպիսի ոլորտներում իրականացվելիք ծրագրեր, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պահպանումը: Համաժողովի մասնակցիները կքննարկեն նաեւ ԱՄՀ-ի ծրագրերը, ներդրումային մթնոլորտը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, հաղորդում է Հայկական զարգացման գործակալությունը:

Հայ-շվեդական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունը քննարկվել է 2008թ. նոյեմբերին Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեդիայի արտահանողների խորհրդի նախագահ Ուլֆ Բերգի միջեւ: