AM
9 February 2022 - 10:20 AMT

ArLeAM-ը` երկրորդ տարին անընդմեջ PRODEXPO ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

ArLeAM-ը երկրորդ տարին անընդմեջ PRODEXPO ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է։

PRODEXPO-ն սննդի և խմիչքների ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում:

Ցուցահանդեսում ներկայացված է սննդամթերք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ապրանքներ ավելի քան 70 երկրից։ Հնգօրյա ցուցահանդեսին մասնակցում են հարյուր հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից:

ArLeAM-ը կներկայացնի իր տեսականին՝ բնական հյութեր, մեղր, չրեր, մրգային և բանջարեղենային չիփսեր, ինչպես նաև բարձրորակ գինիներ, հայկական բրենդի և Eau De Vie-ի լայն ընտրանի՝ Door ապրանքանիշի ներքո: