AM
10 Փետրվար 2022 - 11:31 AMT

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն խտացրած կաթից կաթ պատրաստելու արտոնություն է ստացել

«Դուստր Մարիաննա» ընկերությունն արտոնություն է ստացել ներմուծվող խտացրած կաթից կաթ պատրաստելու համար։ Գործադիրը բավարարել է հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում։

Ընկերությունը ներմուծվող խտացրած կաթից նախատեսում է պատրաստել կաթ՝ եվրոպական պանրի, սպիտակուցների և անյուղ փոշու արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Արդեն իսկ իրականացվել է խտացրած կաթի ֆիլտրման UF և NF, կաթի խտացման, չորացման համակարգերի, գոլորշի արտադրող կաթսայի համար 1.5 մլրդ դրամի ներդրում, ինչպես նաև 105 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 18 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում (նոր արտադրամասում) ստեղծել 25 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18 մլրդ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.7 մլրդ դրամ: