AM
10 February 2022 - 13:58 AMT

ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել

Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։

Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, ասվում է ՔՊ խմբակցության հայտարարության մեջ։

«Հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: