Հուլիսի 11-13-ը թուրքական Բոդրում քաղաքում կկայանա հայ-թուրքական հանձնաժողովի անդամների հանդիպումը: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությանը այդ հանձնաժողովի անդամ, Երեւանի պետհամալսարանի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանը, հանդիպման ընթացքում կքննարկվեն բազմաթիվ հարցեր: Ինքը Հովհաննիսյանը հանդես կգա ի օգուտ հանձնաժողովի գործունեության վերսկսման, որը, ինչպես հայտնի է, դադարեցրել էր իր գործունեությունը անցյալ տարվա դեկտեմբերին, այն բանից հետո, երբ թուրքական կողմը միակողմանի կարգով դիմել էր միջազգային ատյաններին` պահանջելով չքննարկել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը: Ընդ որում, Հովհաննիսյանը ավելացրել է, որ «հարաբերությունները կարող են շարունակվել միայն պատմական անցյալը եւ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով»: Շոշափելով հանձնաժողովի դերը ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործում` Հովհաննիսյանը նշել է, որ ամենատարբեր մակարդակներով շփումները երկու երկրների միջեւ վերջին տարվա ընթացքում հավաստում են, որ հայ-թուրքական հանձնաժողովի գործունեությունը արդյունավետ է եղել: