AM
14 February 2022 - 15:17 AMT

Ամերիաբանկն առաջինը Հայաստանում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է կանաչ պարտատոմսեր

Ամերիաբանկը փետրվարի 14-ից ապրիլի 22-ը ներառյալ իրականացնում է 8 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Սա Հայաստանում կանաչ պարտատոմսերի` հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխումն է:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տոկոսադրույքը դոլարային պարտատոմսերի դեպքում կազմում է 3.5 %, իսկ դրամային պարտատոմսերի դեպքում` 9.5 %: Պարտատոմսերի անվանական արժեքն է 100 դոլար և 100,000 դրամ: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը 3 ամիս է:

Կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները ուղղվելու են «կանաչ ակտիվների» ֆինանսավորմանը: Խոսքը վերաբերում է մասնավորապես այնպիսի ծրագրերին, որոնք կապահովեն բնապահպանական հստակ ձեռքբերումներ՝ խթանելով անցումը դեպի ցածր ածխածնային, կլիմայադիմացկուն և էկոլոգիապես մաքուր տնտեսություն: Հավատարիմ մնալով էկոլոգիական ռիսկերի կառավարման քաղաքականությանը` Ամերիաբանկը շարունակաբար ավելացնում է կանաչ ակտիվների պորտֆելը և ֆինանսավորում նախագծեր, որոնք ուղղված են երկարաժամկետ կայուն լուծուﬓերի մշակմանը:

Կենտրոնական բանկի կողմից գրանցված ծրագրային ազդագրին, դրա լրացումներին, ինչպես նաև թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ.

դրամային պարտատոմսերի դեպքում` այստեղ

իսկ դոլարային դեպքում` այստեղ

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

2020թ. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում թողարկեց և տեղաբաշխեց կանաչ պարտատմոսեր` 42 մլն եվրո ընդհանուր ծավալով: