Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսը մտադրություն է հայտնել մոտ ժամանակներս այցելել ղարաբաղյան հակամարտության գոտի: «Շուտով ես կլինեմ Ադրբեջանում, Հայաստանում եւ հուսով եմ, Լեռնային Ղարաբաղում եւ կծանոթանամ իրադրությանը»,-հայտարարել է Դեւիսը Բաքվում հրատարակվող «Էխո» թերթին, հայտնում է «Դե-Ֆակտո» գործակալությունը: Բրիտանական դիվանագետը ձեռնպահ է մնացել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի որեւէ գնահատականից մինչեւ Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ այցելելը: «Դա ճիշտ չէր լինի: Ես կհայտնեմ իմ կարծիքը այն աբնից հետո, երբ պատրաստ կլինի զեկույցը»,- նշել է նա: Թերրի Դեւիսը ընդգծել է, որ կշփվի ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի խմբի ղեկավարության հետ: Ինչպես հայտնի է, ԵԽ զեկուցողի դերը սահմանափակվում է ԼՂՀ-ում իրավիճակի մոնիտորինգի անցկացմամբ եւ կարող է նպաստել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, սակայն չի կարող փոխարինել նրա գործողությունները հակամարտության քաղաքական կարագավորման ուղղությամբ: