Bloomberg գործակալությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ընկերությունների վարկանիշը, որի առաջին 10-յակում բացակայում է Meta (նախկին Facebook) կորպորացիան։ Ընկերությունը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Առաջին տեղում Apple-ն է, գրում է Habr-ը։
Meta-ի արժեթղթերի արժեքը տարեսկզբից նվազել է 40%-ով։ Դրան նախորդել էր ընկերության հայտարարությունն այն մասին, որ Facebook-ից ամեն օր օգտվող ակտիվ օգտատերերի քանակը նվազել է։ 2021-ի երրորդ եռամսյակից մինչև չորրորդը մոտ 1 մլն օգտատեր է հեռացել հարթակից։
Այդ հայտարարությունը հանգեցրել է բաժնետոսմերի 26.4% անկման փետրվարի 3-ի դրությամբ, ինչը նվազեցրել է Meta-ի կապիտալիզացիան $240 միլիոնով։
Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունը տարեսկզբից $124․8 մլրդ-ից նվազել է մինչև $78․8 մլրդ։
Փետրվարի 18-ի դրությամբ Meta-ի արժեթղթերի արժեքը նվազել է ևս 13%։






