AM
26 February 2022 - 07:17 AMT

Զելենսկին մերժել է Կիևից հեռանալուն օգնելու` ԱՄՆ առաջարկը

ԱՄՆ իշխանություններն օգնություն են առաջարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տարհանման անհրաժեշտության դեպքում։ Այդ մասին հայտնել է The Washington Post-ն ամերիկյան և ուկրաինական աղբյուրներին հղումով։

«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հեռանալ Կիևից անհրաժեշտության դեպքում, սակայն, նա հրաժարվել է մեկնել»,-գրել է թերթը։

Թերթն Ուկրաինայի նախագահին անվանել է «ՌԴ համար մեկ թիրախը»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պետքարտուղարությանն անհապաղ 600 մլն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

Նա հուշագիր է ստորագրել, որով անհրաժեշտ լիազորություններով է օժտում պետքարտուղար պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Սպիտակ տունը հրապարակել է համապատասխան փաստաթուղթը։

Ավելի վաղ Սենատում խոսվում էր Ուկրաինայում իրադարձությունների հետևանքների վերացման համար առնվազն 10 մլրդ դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։