AM
3 July 2002 - 17:29 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԲԱՔՎՈՒՄ

Եվրախորհրդի ղեկավարությունում արդեն մարդ չի մնացել, որը չմեղադրվեր հայամետ տրամադրությունների մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը` մեկնաբանելով ադրբեջանական խորհրդարանականների ելույթները ընդդեմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անդամ Անդրեաս Գրոսսի: Նման գործողություններով Ադրբեջանը իր դեմ է տրամադրում իր բոլոր հնարավոր կողմնակիցներին Եվրոպայում, գտնում է իրավապաշտպանը: Եվ երբ ԵԽ-ն քննարկի ղարաբաղյան հիմնահարցը, Ադրբեջանը կհայտնվի «ոչ շահավետ» վիճակում, նշել է նա: Վերջ ի վերջո, Ադրբեջանին կարող են ցույց տալ իր տեղը` հաշվի առնելով խնդիրները ժողովրդավարության ոլորտում, նշել է Զեյնալովը: «Ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամների ելույթները Անդրեաս Գրոսսի դեմ օգուտ չեն բերում Ադրբեջանին եւ բաձարձակապես անտեղի են»: Իր հերթին այդպես է մեկնաբանել եվրոպական պատգամավորի հալածումները Ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախագահ Մուրադ Սադադինովը: Նրա խոսքերով, դա Ադրբեջանին ոչ մի լավ բան չի բերի: Միամիտ է կարծելը, թե Գրոսսին կարող են պաշտոնանկ անել` Ադրբեջանը միեւնույն է ստիպված է լինելու աշխատել նրա հետ: Եվրոպայի Խորհրդի հետ ընդհարումներից խուսափելու լավագույն միջոցը, դա այդ կազմակերպության առեջւ ստանձնած պարտավորությունների կատարումն է, գտնում է իրավապաշտպանը: