AM
7 March 2022 - 06:58 AMT

Քերոբյանը հորդորել է օգտվել անասնաբուծության ոլորտում պետաջակցության ծրագրերից

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Վայոց ձորի Կարմրաշեն համայնքում ներկայացրել է անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը և հորդորել օգտվել այդ ծրագրերից։

Նախարար այցելել է խոշոր անասնաշենք, որտեղ պահվում է մոտ 200 գլուխ աբերդին անգուս ցեղի խոշոր եղջերավոր կենդանի։

Վայոց ձորի Հերհեր համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացվել է համայնքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր, անդրադարձ է եղել ոռոգման խնդրի կարգավորմանը, ճանապարհաշինությանն ու համայնքում առավել հեռանկարային ուղղությունների զարգացմանը։

Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում Վահան Քերոբյանը հանդիպել է խաղողագործների և գինեգործների հետ։

Քննարկվել են հողային բարեփոխումները, խաղողի մթերումների արդյունավետ կազմակերպումը, ոլորտում կոոպերատիվներների ստեղծման հնարավորությունը, արտասահմանյան շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման կարևորությունը։