AM
7 March 2022 - 12:24 AMT

ARARAT Aroma Experience. Բացահայտելով ARARAT կոնյակների համն ու հոտը

ARARAT Aroma Experience. ARARAT թանգարանի փորձառության նոր ծրագրի խորագիրն է, որը կոչված է առավել բովանդակալից ներկայացնելու ARARAT կոնյակների համահոտային գունապնակը։ Ծրագիրը ստեղծված է հատուկ այն կոնյակասերների համար, որոնք ուզում են սովորել, զգալ, հասկանալ և տարբերակել բույրերը՝ միաժամանակ բացահայտելով կոնյակի համային հատկանիշները և ուսումնասիրելով կուպաժավորման բարդ գործընթացի արդյունքում ստեղծված առանձնահատուկ բույրերը տարբեր հարթություններից։

«Կոնյակի մեջ բազմաթիվ բույրեր կան: Մենք ընտրել ենք այն 9 հիմնական բույրը, որոնք կոյնակի մեջ հատկապես ակնհայտ են, և դրանց շնորհիվ բացատրում ենք մեր հյուրերին, որ կոնյակը տարբեր բույրերի գեղեցիկ զուգորդում է»,- ծրագիրը ներկայացնելիս, նշեց ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը:

ARARAT Aroma Experience-ի արարողությունը սկսվում է ARARAT «Անի» և ARARAT «Ախթամար» կոնյակների համտեսով: Կազմակերպիչները չեն բացառում, որ հետագայում համտեսին կարող են այլ տեսակներ էլ ընդգրկել: Այսպիսով, կոնյակի միահյուսված բույրերը տարանջատելու համար մասնակիցներն այն գնահատում են՝ զգալով բույրերի երեք տարբեր ալիքը, այնուհետև կազմում քարտեզ՝ համապատասխանեցնելով սեփական զգացողություններին և դիտարկումներին։

Այս փորձառությունն այսուհետ հասանելի կլինի ARARAT թանգարանի համտեսման մշտական ծրագրում և հատկապես ուշագրավ է կորպորատիվ B2B հարթության մեջ։

«Սա կորպորատիվ նոր փաթեթ է, որն այսուհետ առաջարկելու ենք մեր հյուրերին, մասնավորապես՝ ընկերություններին: Մասնակիցների քանակային սահմանափակում չենք դրել, կարծում ենք՝ ժամանց ապահովելու շատ հետաքրքիր տարբերակ է: Այս փաթեթը, օրինակ, կարող է շատ հետաքրքիր թիմբիլդինգային ժամանցի տարբերակ դառնալ և ոչ միայն»,- իր հերթին, նշեց ARARAT թանգարանի էքսկուրսավարների ղեկավար Սյունե Բարսեղյանը:

Կոնյակն իրեն բնորոշ հատկությունները՝ բնավորությունը ձեռք է բերում սպիրտի հնեցման տարիների ընթացքում, իսկ անկրկնելի դիմագիծ է ստանում վարպետների ստեղծագործ աշխատանքի շնորհիվ։ ARARAT կոնյակների հարուստ և հագեցած համային փունջը ձևավորվում է մի շարք սպիրտների գրագետ միաձուլման արդյունքում՝ հաղորդելով ապագա կոնյակին յուրահատուկ համահոտային նրբերանգներ։

ARARAT կոնյակները 135-ամյա ժառանգության, Երևանի կոնյակի գործարանի վարպետների անձնվեր աշխատանքի և Հայաստանի առատաձեռն բնության շռայլության արտացոլանքն են։

Հենց դա է ձևավորում ARARAT-ի իրական ու յուրահատուկ ինքնությունը։ Իսկ ARARAT Aroma Experience-ը ներկայացնում է ստեղծագործ և ջանասեր աշխատանքի քողի տակ թաքնված համահոտային բոլոր շերտերը։