Ադրբեջանի և Իրանի կառավարությունները Նոր հաղորդակցային կապերի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով։
Նշվում է, որ փաստաթղթի նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի ստեղծումը Նախիջևանի հետ, գրում է Sputnik Ադրբեջանը։
Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է 4 կամուրջ կառուցել Արաքս գետի վրայով՝ 2-ը երկաթուղային, 2-ը՝ ավտոմոբիլային, ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածքներ։
Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է Իրանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իրանական կողմից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին։