Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%:
ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, հայտնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75% է: