AM
17 March 2022 - 10:10 AMT

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է, ռուբլունը՝ բարձրացել

Մարտի 17-ի դրությամբ ՀՀ բանկերում դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է, ռուբլունը՝ բարձրացել:

Մեկ դոլարը գնվում է 481-485 դրամով, վաճառվում՝ 491-495 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 522-534 դրամով, վաճառվում՝ 542 դրամից մինչև 560 դրամ փոխարժեքով:

Ռուսական ռուբլու առքի գինը տատանվում է 3.62-4.81 սահմանում։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6 դրամ է։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով, 16-ին՝ 500-502 դրամով։