Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով համայնքներին առնչվող օրենքներում փոփոխությունների նախագծին, կարևորել է միջնաժամկետ ծախսերի կազմման օրենսդրական կարգավորումը։
Ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ այդ որոշումը թույլ կտա համայնքներին ճիշտ կառավարել իրենց ֆինանսական միջոցները:
«Կարևոր է, որ ՏԻՄ-երի ֆինանսների կառավարման տրամաբանությունը որոշակիորեն փորձենք ներդաշնակեցնել կառավարության հետ: Ամենաթանկ բանը ժամանակն է, միշտ էլ պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումները ճիշտ ժամանակին անել», – ասել է վարչապետը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելել է․ «Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում:
«Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», – հակադարձել է Փաշինյանը և հիշեցրեց վերջին օրինակները՝ ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքն ու հանրային սննդի օբյեկտենրում սննդի օբյեկտներում աղամանը սեղանին դնելու արգելքի վերաբերյալ նախագիծը։
Գործադիր հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին։