AM
18 Մարտ 2022 - 13:20 AMT

RuTracker-ը հրաժարվել է ՌԴ-ում աշխատանքից

Խոշորագույն թորենտ թրեկերներից մեկը՝ RuTracker-ն անհսանաելի կլինի ռուսաստանցիների համար, նույնիսկ եթե «Ռոսկոմնադզորը» հեռացնի այն արգելված կայքերի ցանկից։ Այդ մասին հայտարարել է հարթակի ներկայացուցիչը, գրում է Forbes-ը։

Ըստ նրա, այս իրավիճակում RuTracker-ը «հավանություն չի տալիս ՌԴ իշխանությունների որևէ գործողության»։

Մարտի սկզբին, Ուկրաինայում պատերազմի պատճառով, ՌԴ-ում իրենց գործունեությունն են դադարեցրել Netflix, Amazon Prime Video և Megogo առցանց կինոթատրոնները։