AM
2 April 2009 - 13:40 AMT

Երեւանում տեղի է ունենում «IT միջոցով տարածաշրջանային համագործակցության խթանում» համաժողովը

«IT միջոցով տարածաշրջանային համագործակցության խթանում» համաժողովը տեղի է ունենում Երեւանում ապրիլի 2-3: Ինչպես հաղորդում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, համաժողովն անցկացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության` ՍՏՀԿ մեջ Հայաստանի նախագահության շրջանակներում: Մասնակցում են IT եւ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի հեռուստահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի Էկոնոմիկայի ու Արտաքին գործերի նախարարությունները եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամը: