AM
21 March 2022 - 11:43 AMT

Նախարար․ 2022-ին գնաճը կլինի 5.5%-ի սահմանում՝ մինչև 1.5% շեղումով

2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված սննդամթերքի և էներգակիրների գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», – ասել է նախարարը։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B+ վարկանիշը` «կայուն» կանխատեսումով։ Գործակալությունը նաև կտրուկ նվազեցրել է 2022-ի տնտեսական աճի կանխատեսումը 5․3%-ից մինչև 1․3%՝ պայմանավորելով դա Ուկրաինայում ընթացող պատերազմով և ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցներով։