Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները բարդ, երբեմն սկանդալային են անցնում, բայց քայլ առ քայլ առաջ են գնում։ Այդ մասին նա ասել է Տելեգրամ-ալիքում հրապարակված իր տեսաուղերձում։
«Ուկրաինայի ներկայացուցիչներն աշխատում են բանակցություններում, որոնք փաստացի ամեն օր են ընթանում։ Դա շատ բարդ է, երբեմն՝ սկանդալային, սակայն մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում»,-ասել է նա։
Մարտի 18-ին Ուկրաինայի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ փետրվարի 28-ին մեկնարկած բանակցությունները կարող են դեռևս առնվազն մի քանի շաբաթ տևել։ Ըստ նրա, Ուկրաինայի հիմնական պահանջներն են կրակի դադարեցումը, զորքերի հետքաշումը և վիճելի տարածքների վերաբերյալ քաղաքական կարգավորումը։
ՌԴ պատվիրակության անդամ Վլադիմիր Մեդինսկին իր հերթին հայտնել էր, որ կողմերը առավելագույնս մերձեցրել են դիրքորոշումներն Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին չանդամակցելու հարցերում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պատվիրակությունները բանակցությունների ընթացքում հրադադարի հարց չեն քննարկում։