AM
3 July 2002 - 14:55 AMT

ՄԵՆՔ ՆԿԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

Նախագահ Ալիեւի հայտարարությունները «փարիզյան սկզբունքների» վերաբերյալ չեն ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահենրի երկխոսության անցկացման մտադրության վրա: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: «Մենք նկատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դրական տրամադրվածությունը հերթական հանդիպում անցկացնելու հարցում: Նրանք հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, շատ բան կախված էնման հանդիպումներից»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը: Խոսելով Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին` որի համաձայն կողմերը փորձում են գնալ նվազագույն զիջումների, Գրիբկովը նշել է, որ դա չի վերաբերվում հանդիպում անցկացնելու տրամադրվածությանը: «Թեեւ, իհարկե, փաստ է, որ կողմերը աչքի չեն ընկնում առանձնակի զիջողությամբ եւ դա , իր հերթին, ազդում է կարգավորման ընթացքի վրա»,- հայտարարել է ռուսաստանցի համանախագահը: Նա նաեւ նշել է, որ նրան դեռեւս ոչինչ հայտնի չէ երկու նախագահների հանդիպման կոնկրետ ժամկետների վերաբերյալ: