AM
3 April 2009 - 08:17 AMT

Այսօր կստորագրվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական նախագիծը

Այսօր նախատեսվում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին փոխըմբռնման հուշագրի նախնական նախագծի ստորագրումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել տրանսպորտի ու կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Ապրիլի 2-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի պատվիրակությունը` ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանիի գլխավորությամբ:

Նախարարությունում տեղի ունեցած երկու երկրների համագործակցության համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաեւ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանն իրանական կողմի հնարավոր մասնակցության հարցը:

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին երկաթուղու շինարարության գործում, որի համար առաջիկայում աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կլինեն երկուական ներկայացուցիչ երկու կողմից: