AM
11 April 2022 - 10:13 AMT

ՀՀ-ն և Ղրիմը կգործակցեն զբոսաշրջության ոլորտում

Ղրիմի կառավարության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն Երևան այցից հետո հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

5 պայմանագիր է կնքվել երկու կողմի զբոսաշրջային կառույցների միջև, տեղեկացնում է Travel Crimea-ն։

Մշակվում է լոգիստիկ ուղիների պարզեցման հնարավորությունը՝ զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար։ Պայմանավորվածություն կա «Մետաքսի մեծ ճանապարհ» զբոսաշրջային երթուղու կազմակերպման մասին, որը կմիավորի Հայաստանի և Ղրիմի տեսարժան վայրերը։

Ղրիմից պարարտանյութեր և սարքավորումներ կառաքվեն Հայաստան՝ այդ մասին ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրիմի պատվիրակության ՀՀ կատարած այցի ժամանակ։

Նախորդ շաբաթ Հայաստանում էր գտնվում Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը: