2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետտուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Ապրիլի համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021-ի նույն ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը։ Այսպես, ընթացիկ տարվա հունվար-ապրիլին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) քանակը կազմել է 178.2 մլն հատ, դրանցով արձանագրված գումարը` 2.6 տրլն դրամ։
2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է 14.3 մլն հատով կամ 8.7%-ով, իսկ գումարային արտահայտությամբ աճը կազմել է 526.3 մլրդ դրամ կամ 24.9%: