AM
4 May 2022 - 08:34 AMT

Դոլարը, եվրոն և ռուբլին մի փոքր արժևորվել են

ՀՀ բանկերում, Rate.am-ի տվյալներով` ժամը 11։50-ի դրությամբ, դոլարի միջին փոխարժեքը 452.12 դրամ է։ Մայիսի 2-ի համեմատ դոլարն արժևորվել է 3.5 դրամով:

Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 455 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 458 դրամ:

Եվրոյի միջին փոխարժեքը 472.50 դրամ է՝ մայիսի 2-ի համեմատ արժևորվելով 4.69 դրամով։ Վաճառքի նվազագույն գինը 481 դրամ է։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը 5.81 դրամ է՝ մայիսի 2-ի համեմատ արժևորվել է 0.15 դրամով։ Վաճառքի նվազագույն գինը 6.60 դրամ է։