AM
4 Մայիս 2022 - 11:14 AMT

Վ.Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը մասնակցության հայտեր է ընդունում

Մայիսի 22-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը։ Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունները, ինչպես նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)։

Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլև կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են ՏՏ կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում:

Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

Հաղթողների համար սահմանված են մրցանակներ։

Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած մակարդակի հմտություններով ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ:

Կազմակերպիչները խրախուսում են այն մասնակիցների ներգրավումը, ովքեր տարբեր տարիների մասնակցել են հանրապետական ու միջազգային մրցույթների:

Մրցույթին կարելի է գրանցվել առցանց։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ և հետևել ֆեյսբուքյան էջում։