AM
6 April 2009 - 10:48 AMT

Հարավկովկասյան երկաթուղու ներդրումների ընդհանուր քանակը 2008-2038թթ. կկազմի շուրջ 14 մլրդ ռուբլի

Հարավկովկասյան երկաթուղու ներդրումների ընդհանուր քանակն ըստ Կոնցեսիոն պայմանագրի 2008-2038թթ. կկազմի շուրջ 14 մլրդ ռուբլի: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ընկերության մամլո ծառայությունում, ՀԿԵՈՒ ներդրումների ընդհանուր ծավալը 2008թ. կազմել է 2,5 մլրդ ռուբլի (դրամական միջոցների փոխանցմամբ), որոնցից իրացվել է շուրջ 1 մլրդ ռուբլին (հիմնական հիմնադրամների ներմուծմամբ): Միջոցների մյուս մասը փոխանցվել է 2009 թվականի ներդրումային ծրագիր: Կոնցեսիոն պայմանագրի իրականացման շրջանակներում 612 մլն ռուբլու հիմնական գումարներ են ներմուծվել: Փաստորեն ներդրումային պարտավորությունները 2008թ. կատարվել են 61,14 տոկոսով: Ընդ որում ենթակառուցվածքների արդիականացմանն է ուղղվել 75,74 մլն ռուբլի, շարժակազմի արդիականացմանը` 536,82 մլն ռուբլի: 2009 թվականի ներդրումային ծրագիրը կկազմի 2,8 մլրդ ռուբլի: