AM
13 May 2022 - 07:47 AMT

Բագրատաշենի անցակետում նոր կամրջի կառուցումն ավարտվում է

Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։

Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամրջից։

«Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։

Ավարտվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները:

Կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները տեղադրված են, ընթացքի մեջ են մակերեսի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։ Երկու կամրջի մակերեսն ավարտական փուլում է։ Ծրագրի ավարտին մնացել են իրականացնել արգելափակոցների տեղադրման, մայթերի կառուցման, կամուրջների և մոտեցնող ճանապարհների ասֆալտապատման ու գծանշման աշխատանքները։

Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։