AM
6 April 2009 - 14:49 AMT

«ՍԹԱՐ»-ը ծաղիկների գների իջեցման նոր ակցիա է անցկացնում Մայրության եւ գեղեցկության տոնի նախօրեին

«ՍԹԱՐ» առեւտրի ցանցը 2009 թ. հունվար ամսվա երկրորդ կեսին կատարեց եւս մեկ մեծ քայլ դեպի քաղաքակիրթ առեւտրի զարգացում եւ մոտեցավ առեւտրային ցանցերի եվրոպական ստանդարտներին. «ՍԹԱՐ»-ում սկսեցին վաճառվել թարմ ծաղիկներ: Այդ մասին հաղորդում է «ՍԹԱՐ»-ի մարքեթինգային ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր բիզնես ուղղության շեշտը դրվեց ոչ թանկ, համեստ եվրոպական ոճով փաթեթավորված ծաղիկների վաճառքի վրա, որոնք նախատեսված են նաեւ առօրյա գնումների համար:

«Ծաղիկները գեղեցկացնում են մեր կյանքը, պարգեւում են լավ տրամադրություն, հիացմունք ու դրական էմոցիաներ, եւ մենք ուզում ենք, որ ծաղիկները ուրախացնեն մեր հաճախորդներին` անկախ նրանց կյանքում առկա տոներից»,-նշում է «ՍԹԱՐ»-ի մարքեթինգի տնօրեն Նարինե Ավետիսյանը:

«ՍԹԱՐ»-ում ծաղիկների վաճառքը ապրում է դինամիկ զարգացում. վաճառքները օրեցոր ավելանում են: Այսպես, օրինակ, մարտ ամսվա վաճառքները երեք անգամ գերազանցել են փետրվարյան վաճառքներին, իսկ ապրիլին կանխատեսվում է երկու անգամ աճ` մարտի համեմատ: Ծաղիկների հիմնական մատակարարները գյուղացիներն են: Ծաղիկների տեսականին ընդգրկում է ոչ միայն փնջեր, այլեւ թաղարային ծաղիկներ (հողով ծաղկամաններում), որոնք ապրում են 30 օրից մինչեւ 3 ամիս:

Անհրաժեշտ է նշել, որ տոնական օրերին «ՍԹԱՐ»-ում ծաղիկները վաճառվում են քաղաքում ամենացածր գնով: Մարտի 31-ից սկսած գործում է ծաղիկների գների իջեցման ակցիա, որն ընդգրկում է տեսականու մեծ մասը; Տվյալ ակցիան կշարունակվի մինչեւ ապրիլի 13-ը, սակայն յուրահատուկ գնային առաջարկներ կլինեն պարբերաբար. «ՍԹԱՐ»-ը մտադիր է շարունակել ծաղիկների էժան գների պահպանման քաղաքականությունը:

ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցային համակարգերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է թվով տասներեք սուպերմարկետ: Լինելով մանրածախ առեւտրի ոլորտում առաջատար` մենք մշտապես փնտրում ենք նորանոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել մեր կազմակերպությունը` լավագույնս բավարարելով մեր սպառողների պահանջները: ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առեւտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 13 խանութներն յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 000 գնորդների եւ ապահովում են ավելի քան 1200 աշխատատեղ: