AM
16 May 2022 - 10:13 AMT

ԿԲ փոխնախագահ․ Պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում

ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ Կենտրոնական բանկը պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում։

Նրա խոսքով` այս կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Պարենի ու էներգակիրների գները բարձր մակարդակի վրա են լինելու, որովհետև մեր հիմնական կանխատեսման սցենարում այդ պահի դրությամբ եղել է աշխարհաքաղաքական լարվածության որոշակի էական ժամանակահատվածի պահպանում»,– ասել է Խաչատրյանը։

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։