AM
2 July 2002 - 15:45 AMT

«IFES»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

«IFES» ամերիկյան կազմակերպության Եվրոպայի եւ Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրեն Սքոթ Լանսելը փաստորեն հերքել է պնդումները` Ադրբեջանի իշխանությունների հետ ընտրական նոր օրենսգրքի նախապատրաստման շուրջ «սեպարատ» բանակցությունների վարման մասին: Հիշեցնենք, որ նման մեղադրանքներով հանդես է եկել Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Էթիբար Մամեդովը: Նա մեղադրել է «IFES»-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդին Ադրբեջանի ղեկավարության հետ «խարդավության» մեջ` իշխանամետ ընտրական օրենքի մշակման հարցում: «IFES»-ը գիտակցում է, որ գոյություն ունեցող թերությունները թույլ են տալիս ընտրական գործընթացում մեքենայություններ գործել»,- ասել է Լանսելը: Այդ կապակցությամբ, «IFES»-ը շահագրգռված է բոլոր քաղաքական ուժերի մասնակցությանը ընտրական բարեփոխումների գործընթացում եւ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հրապարակել ընտրական նոր օրենսգրքին վերաբերող փաստաթղթերը, նշել է նա:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: