AM
23 May 2022 - 12:34 AMT

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են ընթանում

Թուրքիայի Կարս նահանգում ընթանում են թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2022» անվամբ համատեղ զորավարժությունններ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զորավարժություններն ավարտվելու են մայիսի 26-ին, տեղեկացնում է Еrmenihaber-ը։

Նշվել է, որ զորավարժության անցկացման նպատակն է ուժեղացնել համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև:

Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցում է տանկային զորամիավրում և մի շարք այլ ստորաբաժանումներ։