Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվել է ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7․5 հեկտար տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը կապահովի տարեկան 10․5 մլն կՎտ էլեկտրաէներգիա:
Նախագիծն իրականացնելու համար անցկացվել է հանրային 4 լսում և փորձագետների որոշմամբ ընտրվել է Թալինը. այստեղ արևային օրերի քանակն ավելի շատ է, ինչը կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմաններից մեկն է։
Արևային կայանը սկսել է աշխատել փետրվարից։
«Մեր գործընկերների հետ դեռևս նախագծային փուլում սկսեցինք աշխատանքները: Բավականին շատ հարցեր կային, որոնց պատասխանները դեռ չգիտեինք, բայց ճանապարհ անցանք իրենց հետ: Ընթացքում օգտագործեցինք բանկային որոշ պրոդուկտներ, վարկային միջոցներ կիրառվեցին նաև միջազգային ֆոնդերով: Արդյունքում ստացանք հետաքրքիր պրոյեկտ»,- նշել է Ակբա բանկի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը:
Էլեկտրակայանն ունի 5ՄՎտ դրվածքային հզորություն. «Թալին-2»-ի շնորհիվ տարեկան կկանխվի 10.200 տոննա ածխաթթու գազի արտանետում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: