AM
31 May 2022 - 08:32 AMT

Փաշինյան․ Տնտեսական վիճակը լավատեսական է, բյուջեի եկամուտը գերակատարվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ․ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ընթացիկ տնտեսական վիճակը համարում է լավատեսական և հավելել է, որ ՀՆԱ-ի 3.1% կանխատեսած ցուցանիշի փոխարեն 2021-ին 5.3% է գրանցվել, բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 147 մլրդ դրամով։

Նա հավելել է, որ գերակատարումն ապահովվել է այդ թվում նաև պղնձի արտահանման տուրքի միջոցով, որի շնորհիվ լրացուցիչ 24 մլրդ դրամ է մուտքագրվել բյուջե:

Փաշինյանը նշել է, որ լավատեսություն են ներշնչում առաջին եռամսյակի տվյալները՝ 8.6% իրական տնտեսական աճ, իսկ առաջին չորս ամիսների տվյալներով՝ 9.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Վարչապետը նաև խոսել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով աննախադեպ ցուցանիշի մասին՝ ՀՆԱ-ի 22.7%-ը կազմել են հարկային եկամուտները:

Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ժրաջան է աշխատում ոչ միայն բյուջե գումարներ հավաքագրելու, այլ նաև գումարները քաղաքացիներին վերադարձնելու առումով՝ նկատի ունենալով 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի վերադարձը տնտեսվարողներին։