AM
31 Մայիս 2022 - 10:23 AMT

Իրանը Նորարարությունների և տեխնոլոգիաների՝ IHIT կենտրոնի գրասենյակ կբացի ՀՀ-ում

Իրանը ՀՀ-ում Նորարարությունների և տեխնոլոգիաների տուն (IHIT) կբացի։ Այդ մասին հայտարարել է Իրանի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարին, հայտնում է Mehr News-ը։

Իրանն այդպիսի կենտրոններ արդեն ունի ՌԴ-ում, Թուրքիայում, Չինաստանում Սիրիայում, ինչպես նաև Քենիայում, որոնց նպատակն է Իրանի գիտահեն արտադրության գլոբալ շուկայի զարգացումն է։

Փոխնախագահը նշել է, որ շուտով նույն նպատակով գրասենյակներ կբացվեն Հայաստանում և Իրաքում։